Մի պահեք, մի դրեք տակներդ, տվեք գյուղացուն. Էդմոն Մարուքյան

Գյուղացիներին դիզվառելիքի եւ պարարտանյութի աջակցությունը դադարեցրել են եւ եւ գյուղացին մեն-մենակ է մնացել իր արտերի, բանկերի, վարկերի եւ խնդիրների հետ: Այս մասին այսօր, Սյունիքի մարզի Տաթեւ համայնքի ցորենի դաշտից ֆեյսբուքյան լայվով ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Էդմոն Մարուքյանը հավելեց, որ իրենց բարձրացված հարցերը մանիպուլացվում են եւ լրիվ ուրիշ պատասխան են տալիս իրենց: Իրենք կարծում են, որ պետական աջակցության ծրագերը պետք է վերականգնվեն:

«Պետք է ծրագրերը վերականգնվեն եւ մարդկանց աջակցեն դիզվառելիքով եւ սելիտրայով առանց թալանելու: Մի պահեք, մի դրեք տակներդ, տվեք գյուղացուն, որ էս ցորենի արտերը ավելի բերրի դառնան»,- հավելեց նա:

 

Մանրամասները՝ տեսանյութում

Քաղաքականություն