«Նոա»-ն հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն ու նվաճեց Հայաստանի գավաթը

Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության եզրափակիչում միմյանց դեմ մրցում են «Նոա»-ն և «Արարատ-Արմենիա»-ն։ 


Հայաստանի գավաթի խաղարկության ամենաարդյունավետ ու ամենաանհավանական եզրափակիչն անցավ առանց հանդիսականների։ 
Հանդիպման հաշիվը 9-րդ րոպեին բացեց Ուգոչուկվու Լուիս Օգանան։ 24-րդ րոպեին Ալան Տատաևը խաղընկերոջից եկած անդրադարձից հետո գրավեց սեփական դարպասը։ 29-րդ րոպեին հաշիվը խոշոր դարձրեց Յուսուֆ Օտուբանջոն։  39-րդ րոպեին Մաքսիմ Մայրովիչը կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն երկու րոպե անց Լուիս Օգանան դուբլ գրանցեց։ Առաջին կեսից հետո «Արարատ-Արմենիանե հաղթում էր 4-1 հաշվով ու թվում էր ամեն ինչ ավարտված է այս խաղում։ Սակայն 2-րդ կեսում ամեն ինչ գլխիվայր շուռ եկավ։ 56-րդ րոպեին Վլադիմիր Ազարովը կրճատեց հաշվի տարբերությունը։ 60-րդ րոպեին Միխայիլ Կովալենկոն հաշիվը դարձրեց 3-4։ 67-րդ րոպեին Դանու Սպատարուն հաշիվը հավասարեցրեց՝ 4-4։ Խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։ 114-րդ րոպեին Վլադիմիր Ազարովը «Նոայիե 5-րդ գոլը խփեց ու երբ թվում էր, թե ամեն ինչ ավարտված է «Արարատ-Արմենիան» նույնպես խփեց 5-րդ գոլը։ Լրացուցիչ ժամանակն ավարտվեց 5-5 հաշվով։  
Հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում առավել դիպուկ գտնվեցին «Նոա»-ի ֆուտբոլիստները՝ 7-6։ Այսպիսով, «Նոա»-ն նվաճում է Vbet Հայաստանի գավաթը։ Սա նորաստեղծ ակումբի առաջին տիտղոսն է։

 

Աղբյուրը՝ armsport.am

 

Լուսանկարը՝ news.am

Քաղաքականություն

Պատահարներ