Պարզվում է՝ մինչև կորոնավիրուսի ֆոնդին գումար փոխանցելը ԱԺ պատգամավորները մի անգամ արդեն պարգևատրված են եղել. Aravot

Այս օրերին, երբ քննարկվում է պատգամավորների պարգեւատրման  հարցը, պատգամավորները միանգամից սկսում են արդարանալ, թե 4 ամիս է՝ պարգեւատրում չենք ստացել, կորոնավիրուսի դեմ պայքարի ֆոնդին ենք փոխանցում: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ինքն էր ֆեյսբուքում սրտիկների ու լայքերի արժանի նման գրառում արել, թե՝ «Իմ նախաձեռնությամբ և ԱԺ պատգամավորների համաձայնությամբ մարտ ամսվա համար տրամադրվելիք ԱԺ պատգամավորի ամենամսյա պարգևավճարները կփոխանցենք կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի աջակցության նպատակով ստեղծված գանձապետական հաշվեհամարին»: Սակայն ուշագրավ անակնկալ է լինում, երբ ուսումնասիրում ենք Արարատ Միրզոյանի կարգադրությունները՝ պատգամավորներին պարգեւատրելու մասին: 

 

Ինչպես գրում է Aravot.am-ը, մինչեւ կորոնավիրուսի հաշվեհամարին փոխանցելը, ԱԺ նախագահը 03.03.2020. Կ-38-Ա կարգադրությամբ մարտի 3-ին իրենց պաշտոնային դրույքի, այսինքն՝ աշխատավարձի 30%-ի չափով արդեն իսկ պարգեւատրել էր իրեն, փոխխոսնակներին ու առհասարակ բոլոր 132 պատգամավորներին:

 

Հետո՝ մարտի 25-ին, այսինքն՝ նույն ամսվա մեջ երկրորդ անգամ Արարատ Միրզոյանը նորից է պարգեւատրում պատգամավորներին աշխատավարձի 30%-ի չափով ու այդ պարգեւատրման գումարն արդեն փոխանցում է կորոնավիրուսի հաշվեհամարին: Խոսքը Միրզոյանի՝ 25.03.2020. Կ-53-Ա կարգադրության մասին է:

 

Իսկ մինչեւ այդ փետրվարի համար իրենք 04.02.2020 Կ-15-Ա կարգադրությամբ ստացած եղել են փետրվարի պարգեւավճարը, դարձյալ 30 %:

Առավել մանրամասն սկզբնաղբյուր կայքում

Քաղաքականություն

Պատահարներ