Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները Վճռաբեկ բողոք են ներկայացրել՝ 2 մլրդ դրամ գրավով ազատ արձակելու որոշման դեմ

Մարտի 1-ի գործով գլխավոր ամբաստանյալ, հունիսի 18-ին 2 միլիարդ դրամ գրավի դիմաց կալանքից ազատ արձակված Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները Վճռաբեկ բողոք են ներկայացրել։ Նրանք վիճարկում են վերաքննիչի դատավոր Արսեն Նիկողոսյանի՝ 2 միլիարդ դրամ գրավով Քոչարյանին ազատ արձակելու որոշումը։ Զեկուցող դատավոր է նշանակվել Սերժիկ Ավետիսյանը։

 

Հիշեցնենք, որ Վճռաբեկ բողոք է ներկայացրել նաև գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։ Գլխավոր դատախազությունը պահանջում է բեկանել 2008-ի հետընտրական իրադարձությունների հետևանքով սահմանադրական կարգը տապալելու և մոտ 3 միլիոն դոլար  կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնաթող նախագահին 2 միլիարդ դրամ գրավով ազատ արձակելու որոշումը։

 

 

Քաղաքականություն

Պատահարներ