Ռուսաստանում սկսվել են առգրավել հայկական պետհամարանիշներով ավտոմեքենաները. «За рулем» պարբերական

Ռուսներին պատկանող, բայց Հայաստանում գրանցված մեքենաների վրա դրված արգելքը վերաբերում էր 2017-ից 2020 թվականներին ձեռք բերված 200 հազար մեքենային: Գրում է ռուսական «За рулем» պարբերականը:

«Մինչև վերջերս Ռուսաստանում Հայաստանի պետհամարանիշներով մեքենա ունենալը չի հետապնդվել, բայց վերջերս, ինչպես մաքսային մարմինները, այնպես էլ ճանապարհային ոստիկանությունը սկսեցին պահանջներ ներկայացնել նրանց դեմ: Կարելի է ենթադրել, որ դա պայմանավորված է ոչ միայն սահմանին չվճարված պարտականություններով, այլև ճանապարհային տեսախցիկների միջոցով արձանագրված խախտման դեպքում այդ ավտոմեքենաների անպատժելիությամբ:

2019թ. նոյեմբերին նախկին վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Ներքին գործերի, Տրանսպորտի, Արդարադատության նախարարություններին, Դաշնային մաքսային ծառայությանը և ՌԴ ՖԴԲ-ին հանձնարարել էր մշակել խախտումների դեմ պայքարի մեթոդներ: Բայց, ամենայն հավանականությամբ, կարգադրությունը չի կատարվել, փոխարենը որոշվել է արգելք մտցնել»,- ասվում է նյութում:

 

Հրապարակման համաձայն, Ռուսաստանի Դաշնության օրենքներում հստակ բացատրություն չկա այն մասին, թե արդյոք օրինական է արտասահմանյան համարներով մեքենաների օգտագործումը: ԵԱՏՄ երկրների մեքենաները կարող են ազատորեն տեղաշարժվել Ռուսաստանի Դաշնության տարածքում: Եվ մաքսային օրենսդրության մեջ ասված է, որ ԵԱՏՄ տարածքում պաշտոնապես ձեռք բերված տրանսպորտի՝ քաղաքացիների կողմից օգտագործման արգելք չկա:

 

Այնուամենայնիվ, մաքսային ծառայությունները գտնում են, որ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները մեղադրվում են մաքսային օրենսդրությունը խախտելու մեջ` չմաքսազերծված տրանսպորտային միջոցը օգտագործելու համար:

 

Դա տեղի է ունեցել 2020 թվականի սկզբին «ԵԱՏՄ-ին Հայաստանի միանալու մասին համաձայնագրի» ընդունումից հետո, որում նշվում է, որ միայն ՀՀ քաղաքացի կամ «Հայաստանի տարածքում մշտապես բնակվող անձը» կարող է տնօրինել Հայաստանում գրանցված ավտոմեքենան: Միևնույն ժամանակ, Ռուսաստանի Դաշնության որևէ օրենքում «մշտական բնակություն» տերմինի սահմանում չկա:

 

Սկսել են առգրավվել մեքենաները: Կուրգան քաղաքում արդեն նման չորս մեքենա կա։ Ավտոմեքենաների առգրավման ռեյդեր են անցկացվոմ Ուրալի և Խանտի-Մանսիյսկի դաշնային շրջանների ամբողջ տարածքում, Կուրգանում, Տյումենում, Նիժնեվարտովսկում, Չելյաբինսկում։

 

Ստավրոպոլի պետավտոստեսչությունը պատմել է ՌԴ տարածքում հայկական համարանիշներով ավտոմեքենաներ վարելու կանոնների մասին: 10 օրվա ընթացքում նման ավտոմեքենաների սեփականատերերը պետք է դրանք գրանցեն ՌԴ-ում:        

«Ճանապարհային երթեւեկության մասին» 10.12.1995-ի №196-ՖЗ Դաշնային օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ տրանսպորտային միջոցը կարելի է վարել, եթե այն պետգրանցում է ստացել:

Պետգրանցում անհրաժեշտ է ստանալ ներկրման պահից 10 օրվա ընթացքում:

Եթե ավտոմեքենայի սեփականատերը ՌԴ քաղաքացի է եւ ավտոմեքենան ներկրում է ՌԴ տարածք, ապա գրանցվելու համար ունի 10 օր: Նա պետք է դիմի պետավտոտեսչության ցանկացած բաժանմունք՝ ներկայացնելով տեխանձնագիր, ապահովագրական պոլիս, վարորդական իրավունք եւ առքուվաճառքի պայմանագիր:

Եթե ավտոմեքենայի սեփականատերը չգրանցի ավտոմեքենան, ապա կարող է տուգանվել 500-800 ռուբլիով: Կրկնակի խախտման համար տուգանքը կլինի 5000 ռուբլի, ինչպես նաեւ նախատեսված է ազատազրկում 1-3 ամիս ժամկետով:       

 

 

Քաղաքականություն

Պատահարներ