Վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը պարզաբանել է՝ թույլատրվելո՞ւ է այս տարի Վարդավառը նշել թե ոչ. ArmDaily

Ինչպես հայտնի է, այս տարի Վարդավառը հուլիսի 19-ին է: Քանի որ այն ամեն տարի Հայաստանում մեծ շուքով է նշվում, իսկ այս տարի կորոնավիրուսով պայմանավորված երկրում արտակարգ դրություն է հայտարարված պարետատնից փորձեցինք պարզել, արդյոք որևէ որոշում կա կապված Վարդավառի հետ, սակայն, մեզ չհաջողվեց կապ հաստատել փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի խոսնակ Վահան Հունանյանի հետ: 

 

«Դեռ որոշում չկա, Վարդավառը հուլիսի 19-ին է, մինչև այդ անպայման որոշում կլինի, կհայտարարենք»,- այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը:  Նա նաև նշեց, որ հնարավոր է՝ հարցի վերաբերյալ որոշումը լինի շաբաթվա սկզբին՝ երկուշաբթի կամ երեքշաբթի օրը: 

Քաղաքականություն

Պատահարներ