Ոստիկանության ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում «Տոյոտա»-ի վարորդը, չենթարկվելով ՃՈ ծառայողներին, դիմել է փախուստի

Քիչ առաջ ՀՀ ոստիկանության ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում, ՃՈ Սևանի անշարժ պահակետում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, չենթարկվելով ՃՈ ծառայողների օրինական պահանջներին, դիմեց փախուստի: Ճանապարհային ոստիկանները, համագործակցելով Գավառի բաժնի ծառայողների հետ, հետապնդեցին ու կարգազանց վարոդին Սևան-Գավառ ճանապարհին բռնեցին և բերման ենթարկեցին բաժին: Մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք: Հանգամանքները պարզվում են:

 

Մանրամասները՝ տեսանյութում

Քաղաքականություն

Պատահարներ