Զինված տղամարդը ներխուժել է Պետերբուրգի բանկերից մեկը, կրակ բացել և 4 մլն ռուբլի հափշտակել
Զինված տղամարդը ներխուժել է Պետերբուրգի «Совкомбанк», կրակ բացել և 4 մլն ռուբլի հափշտակել։ Տեղեկությունը հայտնում է Ներքին գործերի նախարարության` Պետերբուրգի և Լենինգրադի մարզի գծով գլխավոր վարչության մամուլի ծառայությունը։
Միջադեպը տեղի է ունեցել Վետերանների պողոտայում գտնվող մասնաճյուղում։ Ոստիկանությունը ժամը 16.50–ի սահմաններում է ահազանգ ստացել, որ զինված կողոպտիչ է ներխուժել հաստատություն։
Նշվում է, որ հարձակումը րոպեներ է տեւել:
Mash տելեգրամ ալիքն էլ հայտնում է, որ տղամարդու հասակը մոտավորապես 1.70 սմ է եղել, հագին` նարնջագույն գծավոր գլխանոցով բլուզ։
Հարձակվողի ինքնությունը պարզվում է։