Եթե արտակարգ դրությունը շարունակվի, հանրային սննդի ոլորտում գործազրկությունը կհասնի 40 տոկոսի. Փորձագետ

Հանրային սննդի ոլորտի 20 տոկոսն այս պահին գործազուրկ է, իսկ ռեստորանային կազմակերպման ոլորտն ամբողջությամբ է գործազուրկ:  Այս մասին այսօր` հուլիսի 12-ին,  NEWS.am-ի հետ զրույցում ասաց ռեստորատոր, հանրային սննդի ոլորտի փորձագետ Աշոտ Բարսեղյանը` անդրադառնալով կորոնավիրուսի պանդեմիայի շրջանում ոլորտի կրած վնասներին:

«Ռեստորանային կազմակերպման ոլորտն այս պահին ամբողջությամբ անգործ է, դրանք  այն մարդիկ են, որոնք բողոքի ակցիայի էին դուրս եկել Կառավարության շենքի մոտ հուլիսի 9-ին: Եթե արտակարգ դրությունը շարունակվի եւ այս վիճակը պահպանվի, հանրային սննդի ոլորտում գործազրկությունը հասնելու է 40 տոկոսի: Սա իմ գնահատական է որպես փորձագետ իրավիճակին»,- ասաց նա:

Ռեստորատորի խոսքով` փակված բիզնեսներն էլ այս ընթացքում կազմում են ոլորտի 20 տոկոսը:

«Փակված բիզնեսները երկու տիպի են. մեկը` որ փակվել են ընդմիշտ, եւ մյուսը, որ փակվել են  վերաբացվելու նպատակով: Վերջնական գնահատական կարող ենք տալ արտակարգ դրության ավարտից հետո»,- հավելեց նա:

Նրա խոսքով` դեռ քննարկումների մեջ են նոր ակցիա կազմակերպելու հետ կապված:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Քաղաքականություն