«Ադրբեջանական ԶՈւ ղեկավարությունը շատ ցավոտ է տանում իրենց դիրքային կորուստները». Արծրուն Հովհաննիսյան

ՊՆ նախկին մամուլի խոսնակ, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երևում է՝ այս ներքաղաքական իրավիճակում շատ ցավոտ է տանում իրենց կորուստներն ադրբեջանական ԶՈւ-երի ղեկավարությունը։ Խոսքը դիրքային կորուստների մասին է, մարդկայինի վրա հաստատ թքած ունեն»:

 

Հիշեցնեք, ադրբեջանցի զինծառայողներն հուլիսի 12-ին, Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ էին կատարել:

Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան, վերադարձել էին իրենց դիրք: Դրանից կարճ ժամանակ անց՝ ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով հետ շպրտվել:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 12-ին տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել է ադրբեջանական զինուժի 2 զինծառայող, ևս 5-ը վիրավորվել են։

Քաղաքականություն

Պատահարներ