Արդեն չորրորդ անգամ արտակարգ դրության երկրաձգումը բոլորիս համար պետք է ավելի մեծ զգոնության ազդակ լինի. Տիգրան Ավինյան

ԱԺ արտահերթ նիստի ժամանակ  ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ասաց, որ արդեն չորրորդ անգամ արտակարգ դրության երկրաձգումը բոլորիս համար պետք է ավելի մեծ զգոնության ազդակ լինի:

«Երկրում արտակարգ դրության համար հիմք հանդիսացող ռիսկերը չեզոքացված չեն: Համավարակի հետ կապված իրավիճակը մնում է մտահոգիչ, սակայն կառավարելի: Մեծ են ակնկալիքները, որ արտակարգ դրությունը հետագայում երկարաձգելու անհրաժեշտություն չի լինելու:

Ներկայումս դիտարկում ենք արտակարգ իրավիճակներում բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման հետ կապված օրենադրական փոփոխությունների հնարավորությունը», - ասաց ՀՀ պարետը:

Նա  տեղեկացրեց, որ այսօրվա դրությամբ հաստատված վարակակիրների թիվը հասել է 32 հազար 151-ի, որից փաստացի բուժում է ստանում 1 հազար 530-ը:

«Ունենք մոտ 20 հազար բուժված և մահվան 573 դեպք: 546 մարդ ծանր վիճակում է, 111-ը՝ ծայրահեղ ծանր: Թոքային օդափոխման սարքին միացված է 43 պացիենտ: Տանը բուժվում է մոտ 10 հազար անձ», - նշեց Տիգրան Ավինյանը:

Քաղաքականություն