Չպետք է կարծել, թե կոշտ գործողությունները կարող են լայնամասշտաբ ռազմական գործողությունների պատճառ դառնալ. Տիգրան Աբրահամյան

«Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը  ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Անկախ այն հանգամանքից, թե Տավուշի ուղղությամբ իրադարձություններն ինչպես կզարգանան, մեր հաջողության, հաղթանակի և ինչու չէ տարածաշրջանային կայունության և անվտանգության ամենակարևոր գործոնն ադրբեջանական ագրեսիային կոշտ արձագանք ապահովելն է։

Չպետք է կարծել, թե կոշտ գործողությունները կարող են լայնամասշտաբ ռազմական գործողությունների պատճառ դառնալ: Եթե Ադրբեջանը լայնամասշտաբ գործողություններ է պլանավորել, ապա նույնիսկ «փափուկ» լինելու, «զսպվածության» պայմաններում էլ իր մտադրությունը կիրականացնի:

 

Սա նշանակում է, որ ցանկացած ագրեսիա Հայաստանի կամ Արցախի սահմանների ուղղությամբ պետք է ժամանակին ամենատարբեր միջոցներով կանխել. եթե հնարավոր է, ապա հենց սկզբնական փուլում՝ Ադրբեջանի տարածքում», - նշել է Աբրահամյանը։

Քաղաքականություն

Պատահարներ