Հակամարտությունը կարող է վերածվել խոշոր բախումների. Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան

Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբուլօղլին govoritmoskva-ի հետ զրույցում մեկնաբանելով հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, ասել է, որ «այս հակամարտությունը կարող է վերածվել խոշոր բախումների»:

 

 Նա միանգամայն հավանական է համարել տարածաշրջանում լայնածավալ ռազմական գործողությունների ծավալումը։ 

 

«Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրումը նոր և սենսացիոն բան չէ: Կարևոր չէ, թե ով է սկսել առաջինը։ Կարևորն այն է, որ այս խնդիրը պետք է լուծվի։ Մենք պատրաստ ենք բանակցելու, բայց միայն կոնկրետ արդյունքի հանգելու համար։ Որովհետև քանի դեռ բանակցությունները որևէ արդյունք չեն տալիս, այսպիսի բախումներ հաճախ կարող են լինել՝ ընդհուպ մինչև վերածվելով լայնածավալ ռազմական գործողությունների»,- ասել է ՌԴ֊ում Ադրբեջանի դեսպան Բյուլբյուլօղլին։

 

Դեսպաննշել է, թե Բաքուն թույլ չի տա ստեղծել «հայկական երկրորդ պետություն Հարավային Կովկասում»:

 

Հիշեցնենք, որ հուլիսի 12-ից ադրբեջանական ուժերը սադրիչ գործողություններ են իրականացնում Տավուշի ուղղությամբ: 

Քաղաքականություն