Հակառակորդն ունի զգալի կորուստներ. ՊՆ նախարար

Կառավարության արտահերթ նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանից՝ ի՞նչ է տեղի ունեցել հայ-ադրբեջանական սահմանին երեկ, և ինչպիսի՞ն է վիճակն այսօր:

 

 

 Նախարարը հիշեցրեց՝ երեկ մեր դիրքերին մոտեցել է ՈՒԱԶ, զինծառայողներն անհասկանալի պատճառով դուրս են եկել և շարժվել դեպի մեր դիրք: Տոնոյանը հստակեցրեց՝ դիրքը ՀՀ տարածքում է՝ անմիջապես մեր սահմանի վրա:

 

«Քանի որ շարժումն անսպասելի էր մեր զինծառայողների համար, նրանք ստանում են հրահանգ՝ հաշվի առնելով ադրբեջանցի զինծառայողների հնարավոր մոլորվածությունը՝ կոչ են անում լքել տարածքը: Նրանք վերադառնում են, որից հետո սկսվում է հրետակոծություն դեպի նույն դիրքը»,- ասաց Տոնոյանը:

 

Տոնոյանը հայտնեց՝ բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են, լռեցվում, որի արդյունքում հակառակորդն ունի զգալի կորուստներ:

Քաղաքականություն

Պատահարներ