ՀՐԱՏԱՊ. ՀԱՊԿ արտահերթ նիստ է հրավիրվել հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման հարցով

 

Պայմանավորված հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրմամբ, որը հետևանքն է հուլիսի 12-ին Տավուշի ուղղությամբ տեղի ունեցած բախումների, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը նախաձեռնել է ս.թ. հուլիսի 13-ին անցկացնել ՀԱՊԿ մշտական խորհրդի արտահերթ նիստ:

 

Հիշեցնենք, որ առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը: Նա հայտնում է, որ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից տրվել է համարժեք պատասխան։ Չի բացառվում հակառակորդի կորուստների ավելացում։

Քաղաքականություն

Պատահարներ