Հրազդանի կիրճում երիտասարդն ընկերուհու հետ բարձրացել է ժայռերի վրա և չի կարողանում իջնել

Հուլիսի 12-ին, ժամը 21։44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հրազդանի կիրճում՝ Ալիխանյան փողոցի կողմից, երիտասարդն ընկերուհու հետ բարձրացել է ժայռերի վրա և չի կարողանում իջնել։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից երկու փրկարարական խումբ։

Փրկարարները ճոպանների օգնությամբ Գրիգոր Գ․-ին (ծնված 1997 թ․) և Իրինա Պ․-ին (ծնված 1999 թ․) դուրս են բերել անվտանգ տարածք։

Քաղաքականություն

Պատահարներ