Ռուսաստանը պատրաստ է տրամադրել անհրաժեշտ աջակցություն՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակը կայունացնելու համար

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունն անհանգստություն է հայտնել հուլիսի 12-ին հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կտրուկ սրման կապակցությամբ:

«Մենք անընդունելի ենք համարում հետագա էսկալացիան, որը սպառնում է տարածաշրջանի անվտանգությանը: Մենք հակամարտող կողմերին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել և խստորեն պահպանել հրադադարը», - ասվում է հայտարարության մեջ:

«Ռուսաստանի արտգործնախարարությունը պատրաստ է տրամադրել անհրաժեշտ աջակցություն՝ իրավիճակը կայունացնելու համար: Ըստ ստացվող տեղեկությունների՝ ռազմական գործողությունները շարունակվում են, այդ թվում՝ հրետանու օգտագործմամբ, կան զոհեր և վիրավորներ: Ցավակցում ենք զոհվածների հարազատներին և մտերիմներին», - նշվում է հայտարարությունում:

Քաղաքականություն