Ադրբեջանական հաքերները կոտրել են ՀԷՑ-ի կայքը

Ադրբեջանական հաքերային խմբերը կոտրել են «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության պաշտոնական էջը: Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատել է նաև ՀԷՑ մամուլի խոսնակ Նատալիա Սարջանյանը: Նա ասել է, որ այս պահին մասնագետները փորձում են վերականգնել կայքի աշխատանքները:

 

Հիշեցնենք՝ այսօր ադրբեջանական հակքրները կոտրել էին նաև կառավարության երեք պաշտոնական կայքերը: Մասնավորապես, egov.am-ը, gov.am-ը և primeminister.am-ը: Այս պահին այս կայքերը շարունակում են անհասանելի լինել:


 

Քաղաքականություն

Պատահարներ