Կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել և կատարել հրադադարի պայմաններում իրենց ստանձնած պարտավորությունները.Դմիտրի Պեսկով

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ հանդիպան ժամանակ անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանի լարվածությանը:

 

Ըստ Պեսկովի՝ սահմանային փոխհրաձգությունը խորը մտահոգության տեղիք է տալիս, և Մոսկվան պատրաստ է միջնորդական ջանքեր գործադրել իրավիճակի կարգավորման համար:

«Խորապես մտահոգված ենք հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած փոխհրաձգությունից: Մենք երկու կողմերին էլ կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել և կատարել հրադադարի պայմաններում իրենց ստանձնած պարտավորությունները: Ռուսաստանը՝ որպես Մինսկի խմբի համանախագահ, պատրաստ է միջնորդական ջանքեր գործադրել կարգավորման համար», - ասել է Պեսկովը:

 

Նշենք, որ հուլիսի 14-ին գիշերը, ինչպես նաև առավոտյան հակառակորդը վերսկսել է կրակոցները Տավուշի մարզի ուղղությամբ: Թիրախում Բերդ համայնքի քաղաքացիական ենթակառուցվածքներն են: Ադրբեջանական կողմը հայտնել է 11 զոհերի մասին, որոնց թվում են զինվորական բարձրաստիճան պաշտոնյաներ:

Քաղաքականություն

Պատահարներ