Կրակոցներ՝ «Տավուշ տեքստիլ» գործարանի ուղղությամբ. Factor

Հակառակորդի կողմից մոտ մեկ ժամ առաջ կրակոցներ են արձակվել Տավուշի մարզի Բերդ քաղաքում գործող ձեռնոցի արտադրությամբ զբաղվող գործարանի ուղղությամ, հայտնում է factor.am-ը: Տեղեկությունը հաստատեց «Տավուշ տեքստիլ» ընկերության տնօրեն Միքայել Եզեկյանը։ Նա ասաց, որ շենքը չի վնասվել: Գործարանում այս պահին աշխատակիցներ չկան։ Հիշեցնենք՝ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանն այսօր հայտնել էր, որ հակառակորդը հարվածային ԱԹՍ-ով թիրախավորել է Բերդի քաղաքացիական ենթակառուցվածքները։ Տուժածներ չկան։

 

Քաղաքականություն

Պատահարներ