Մետրոպոլիտենում գնացքների միջև երթևեկության միջակայքը կկազմի 8.5-9 րոպե

Երևանի Մետրոպոլիտենը հայտարարություն է տարածել․

«Հաշվի առնելով արտակարգ դրության ընթացքում Երևանի մետրոպոլիտենի սակավ ուղևորահոսքը՝ մետրոպոլիտենի Էլ․ հավաքակայանում իրականացվում են գնացքների արտահերթ տեխնիկական սպասարկում՝ ТО2 – ТО3 ծավալներով:
Այսօրվանից երթևեկության գրաֆիկում կլինեն որոշակի փոփոխություններ։
Մինչև տեխնիկական սպասարկման ավարտը գնացքների միջև երթևեկության միջակայքը կկազմի 8,5-9 րոպե։
Մետրոպոլիտենի տնօրինությունը հայցում է ուղևորների ներողամտությունը՝ պատճառված անհարմարության համար, և տեղեկացնում , որ արվում է ամեն ինչ, որպեսզի աշխատանքներն ավարտվեն հնարավորինս սեղմ ժամկետներում»։

Քաղաքականություն