ՌԴ-ն կդադարեցնի երկիր մուտք գործողների համար պարտադիր մեկուսացումը

Հուլիսի 15-ից Ռուսաստանը կդադարեցնի պարտադիր երկշաբաթյա մեկուսացումը երկիր ժամանողների համար, ասվում է «Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության վերահսկման դաշնային ծառայության» ղեկավարի հրապարակման մեջ։ 

 

Օտարերկրյա քաղաքացիները պետք է ունենան ռուսերեն կամ անգլերեն լեզվով կորոնավիրուսի բացասական թեստի փաստաթղթեր, որը կատարվել է Ռուսաստան ժամանելուց ոչ շուտ, քան երեք օր առաջ: Այն չունենալու դեպքում երկիր ժամանողները կարող են տեղում հանձնել այդպիսի թեստ, որի արդյունքը ստանալու համար, սակայն, անհրաժեշտ կլինի երեք օր։

 

Քաղաքականություն

Պատահարներ