Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են Հայաստանում անհետ կորած ՀՀ քաղաքացու` Ադրբեջանում հայտնվելու մասին

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են օրեր առաջ ՀՀ ոստիկանության կողմից որպես անհետ կորած որոնվող Նարեկ Սարդարյանի` Ադրբեջանում հայտնվելու մասին և հրապարակել են տեսանյութ։ 

 

«Արմենպրես»-ի տեղեկություններով ադրբեջանական լրատվամիջոցները նշել են, որ ադրբեջանական զինծառայողների կողմից Սարդարյանը ձերբակալվել է Նախիջևանի սահմանին։

 

Նշվում է, որ Նարեկ Սարդարյանը զբաղվում է նախրապանությամբ։

Ազգային անվտանգության ծառայությունից փոխանցել են, որ հրապարակումների վերաբերյալ առաջիկայում տեղեկություն կտրամադրեն։

 

Ավելի վաղ, ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որ Սիսիանի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Ներքին Խնձորեսկի 30-ամյա բնակիչ Նարեկ Սարդարյանը։ 

Տեսանյութի հրապարակմամբ Ադրբեջանը կրկին խախտել է Ժնևյան կոնվենցիան։

Քաղաքականություն

Պատահարներ