Ադրբեջանի ՄԻՊ գրասենյակի ակնհայտ կեղծ և իրականության հետ որևէ աղերս չունեցող հայտարարությունը դատապարտելի է

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում դատապարտելի է համարել Ադրբեջանի ՄԻՊ գրասենյակի ակնհայտ կեղծ հայտարարությունը, իբր հայկական կողմը «կրակել է խոշոր տրամաչափի հրետանային միջոցներից»:

«Ադրբեջանի ՄԻՊ գրասենյակը, ապավինելով վառ երևակայությանը, հայտարարում է, թե, իբր, Թովոզում Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևայի դիտարկման ընթացքում հայկական կողմը «կրակել է խոշոր տրամաչափի հրետանային միջոցներից»:

Հրադադարի երկկողմանի պահպանման իրավիճակում Ադրբեջանի ՄԻՊ գրասենյակի ակնհայտ կեղծ և իրականության հետ որևէ աղերս չունեցող հայտարարությունը առնվազն տարակուսելի է և դատապարտելի»,- գառել է ՊՆ խոսնակը։

Քաղաքականություն