Ալիևը դժգոհել է Մամեդյարովի վարքից՝ նրան համարելով անպատասխանատու

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դժգոհություն է հայտնել երկրի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի աշխատանքի հետ կապված: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

«Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 12-ին իրավիճակի սրման ժամանակ երկրի ամբողջ ղեկավարությունը աշխատանքային տեղերում էր, բացի արտգործնախարարից։ Ես չկարողացա նրան գտնել»,- ասել է Ալիևը այսօր կառավարության նիստին։

Նա դժգոհել է Մամեդյարովի վարքից՝ նրան համաերով անպատասխանատու։

Ալիևը նախարարների հետ տեսակապի ժամանակ հայտնել է իր դժգոհությունը երկրի վարչապետին՝ Ալի Ասադովին, որը այդ պահին հայտնել է, թե ինչու Մամեդյարովը հուլսի 12-ի դեպքերից հետո չի գտնվում աշխատավայրում ՝ մեկնաբանելով, որ ԱԳՆ նախարարը աշխատում էր տանից ։

«Ի՞նչ էր անում արտգործնախարարը: Որտե՞ղ էր նա: Մենք գտնվում էինք աշխատավայրում հուլիսի 12-ի դեպքերից հետո: Վարչապետը՝ աշխատավայրում, ես մինչև առավոտ աշխատանքի էի: Արտաքին գործերի նախարարին չկարողացա գտնել: Ես հարցրեցի Ալի Ասադովին, թե որտեղ է նա: Ի՞նչ է նա քեզ ասել: Ասա ինձ», - նշել է նա:

Վարչապետ Ասադովը ի պատասխան Ալիևի ասել է, որ Մամեդյարովը տնից է աշխատում: Նա նաև ասել է, որ աշխատել է տնից, որ երեկոյան 3-ին լսել է Հայաստանի հետ սահմանին իրադարձությունների մասին:

Քաղաքականություն