Դադարեցնել փոխհրաձգությունը և վերսկսել բանակցությունները. Մայք Պոմպեոի կոչը Հայաստանին և Ադրբեջանին

ԱՄՆ-ն կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին սահմանին անհապաղ ապաէսկալացիա իրականացնել, դադարեցնել փոխհրաձգությունը և վերսկսել բանակցությունները։ Այս մասին չորեքշաբթի մամուլի ասուլիսում հայտարարել է պետքարտուղար Մայք Պոմպեոն:

 

«ԱՄՆ-ն խորապես անհանգստացած է Հայաստանի և Ադրբեջանի միջազգային սահմանին տեղի ունեցած մահացու բռնությամբ, մենք ցավակցում ենք բոլոր զոհերի հարազատներին և կոչ անում կողմերին անհապաղ սկսել ապաէսկալացիա, վերսկսել բովանդակային երկխոսությունն ու պահպանել հրադադարը, որպեսզի սկսեն բանակցությունները՝ Մինսկի խմբի համանախագահությամբ», - ասել է Պոմպեոն։ 

Քաղաքականություն

Պատահարներ