Գյումրիում հորդառատ անձրևից տուժած 3 ընտանիքների սոցբնակարաններ կհատկացվեն

Գյումրու համայնքապետարան-«ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի համագործակցության արդյունքում Գյումրիում կառուցված սոցիալական բնակարանների բաշխման հանձնաժողովն այսօր՝ հուլիսի 15-ին, արտահերթ նիստ էր գումարել, որի հիմքում բաշխման ենթակա սոցիալական 6 բնակարանները հուլիսի 13-ին տեղացած հորդառատ անձրևի և կարկուտի հետևանքով բնակության համար ոչ պիտանի դարձած, շարքից դուրս տնակների բնակիչներին հատկացնելու հարցն էր:

 Նիստի սկզբում Գյումրի համայնքի ղեկավար Սամվել Բալասանյանը խոսեց հորդառատ անձրևի պատճառած վնասների, համայնքապետարանի կողմից իրականացված աշխատանքների և մի շարք այլ հարցերի մասին: Հայտնում են Գյումրու քաղաքապետարանից:

 

Գյումրիում արտակարգ դեպքերի պատճառով հասցված վնասների չափի գնահատման գործընթացը կազմակերպելու և իրականացնելու նպատակով ստեղծված հանձնաժողովը նախապես ուսումնասիրություններ էր կատարել 104 տնակային ավանում և առանձնացրել 9 ընտանիք: Վերը նշված ընտանքիներից միայն 3-ն են այս պահին տվել իրենց համաձայնությունը՝ ստանալու սոցիալական բնակարան: 3 ընտանիքներին բնակարան տրամադրելու համաձայնություն տվեց նաև սոցիալական բնակարանների բաշխման հանձնաժողովը:

Քաղաքականություն

Պատահարներ