ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀՅԴ երիտասարդները բորշչով լի տարաները նետեցին Ուկրաինայի դեսպանատան ուղղությամբ

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը այսօր՝ հուլիսի 15-ին բողոքի ակցիա էր կազմակերպել Երեւանում Ուկրաինայի դեսպանատան դիմաց՝ բողոքելով հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցածի վերաբերյալ Ուկրինայի ԱԳՆ հայտարարության դեմ:

Նրանց ձեռքին կային պաստառներ, որոնց վրա գրված էր. «Ալիեւը ռմբակոծում է քաղաքացիական բնակչությունը», «Ամոթ Ուկրաինա», «Մի աջակցեք բռնությանը»:

 

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության անդամ Գոռ Սարգսյանը բարձրախոսով հայտարարեց. «Ուկրաինան հանդես եկավ հայտարարությամբ, որը տարածաշրջանում սրում է հակամարտությունը: Ուկրաինայի հայտարարությունը ջուր է լցնում մարդասպան Ադրբեջանի ջրաղացին եւ միակողմանի հայտարարություն էր հօգուտ ագրեսոր Ադրբեջանի:

Դուք սեպ եք խրում Հայաստանի եւ Ուկրաինայի հարաբերությունների մեջ: Մենք եկել ենք ձեզ փոխանցենք ձեր եփած ճաշը, ձեր եփած բորշչը: Ուզում ենք ասել՝ կերեք այդ բորշչը եւ սուս մնացեք»:

 

Մանրամասները` news.am-ի տեսանյութում 

Քաղաքականություն

Պատահարներ