Ադրբեջանական դիվերսիոն փորձին մասնակցել է 100 մարդ. Նիկոլ Փաշինյան


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ հուլիսի 16-ին, կառավարության նիստում հայտարարեց որ այս գիշեր ժամը 3.40-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ հատուկ նշանակության ջոկատներն, ավելի քան 100 հոգու կազմով, հերթական դիվերսիոն հարձակումն են գործել ՀՀ զինված ուժերի Տավուշի մարզի «անվախ» կոչվող սահմանապահ դիրքը գրավելու նպատակով: 

 

«Դիրքը գտնվում է Մովսես, Այգեպար գյուղերի ուղղությամբ եւ հենց այս դիրքի շրջանում են զարգանում վերջին օրերի իրադարձությունները:

Հայոց բանակի դիրքապահները նկատել են հակառակորդի շարժը եւ անցնելով շրջանաձեւ պաշտպանության,  կանխխել են դիվերսիոն ներթափանցման փորձը: Թեժ մարտից հետո հակառակորդը ետ է շպրտվել՝ նախնական տվյալներով տալով զոհեր եւ վիրավորները, կորցնելով տեխնիկա:

Այնուհետեւ Ադրբեջանի ստորաբաժանումները ժամը 5.20-ից սկսել են հրետակոծել Այգեպար եւ Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ եւ Դ-30 հաուբից: Զուգահեռ գրոհներ են ձեռնարկվել «անվախ» դիրքի հարեւան դիրքերի ուղղությամբ, սակայն ՀՀ զինված ուժերը բոլոր գրոհները վստահորեն հետ են մղել եւ իրավիճակն առել լիակատար վերահսկողության տակ:

 

Ուզում եմ ընդգծել, որ մեր կողմի զոհեր եւ վիրավորները չկան ոչ զինվորականների, ոչ քաղաքացիական բնակչության շրջանում»,-ասաց նա:

 

Վարչապետը նաեւ ավելացրեց, որ վերջին օրերին, սկսած կիրակի օրվանից ադրբեջանական կողմը հրետակոծել է Այգեպար, Չինարի, Մովսես, Ներքին Մարկիր Աղբյուր գյուղերը, որի հետեւանքով վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ, բնակելի տներ. «Ես արդեն հանձնարարել եմ ուսումնասիրել վերջին օրերին հասցրած վնասները եւ տալ գնահատական»,-ընդգծեց նա:

Քաղաքականություն

Պատահարներ