Ադրբեջանը կորուստներ ունի. կհրապարակեն տվյալներ զոհերի վերաբերյալ

Ադրբեջանը կորուստներ ունի։ Երկրի ՊՆ խոսնակը հայտնել է, որ ավելի ուշ հայտարարություն կլինի զոհերի վերաբերյալ։ Այս մասին հայտնում է bbc.com-ը: 

 

Հիշեցնենք, որ հուլիսի 16-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինված ուժերը գրոհային խմբերի միջոցով վերսկսել են գործողություններ ՀՀ պետական սահմանի ուղղությամբ։ ՀՀ ԶՈւ պատասխանից հետո ադրբեջանական ուժերը կորուստներով հետ են մղվել: Հաջողություն չարձանագրելով մարտի դաշտում՝ անցել են Այգեպար և Մովսես գյուղերի հրետակոծման։ Այս ագրեսիվ գործողությունը տեղի է ունեցել մարտական գործողությունների դադարեցման վերաբերյալ առավել վաղ ձեռք բերված պայմանավորվածության ուխտադրուժ խախտմամբ։ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ձեռնարկում է արկածախնդիր քայլեր, որոնց համար պատասխան է տալու նաև սեփական ժողովրդի առջև։

Քաղաքականություն