Ալիևը պաշտոնից ազատել է Մամեդյարովին. պաշտոնական

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնից ազատել է ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովին: Ալիևը արդեն ստորագրել է համապատասխան հրամանագիրը: Ինչպես հայտնում է RIA Novosti լրատվական գործակալությունը արտաքին գործերի նախարարի պաշտոնը կզբաղեցնի երկրի կրթության նախարար Ջեյհուն Բայրամովը:

 

Մամեդյարովը Ադրբեջանի արտգործնախարարի պաշտոնը զբաղեցնում էր 2004 թվականից: Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նրան կոշտ քննադատության էր ենթարկել: Ալիևը նախարարների հետ հանդիպման ժամանակ մասնավորապես ասել էր, որ հուլիսի 12-ին չի կարողացել գտնել Էլմար Մամեդյարովին:

Քաղաքականություն

Պատահարներ