«Աստծո սիրուն, դադարեցրեք». Մամեդյարովը` լրագրողներին

Ադրբեջանական լրատվականները կապվել են երկրի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ և փորձել իմանալ նրա կարծիքը երկրի նախագահ Իլհամ Ալիևի` իր և իր ղեկավարած գերատեսչության աշխատանքի վերաբերյալ դժգոհությունների մասին, հայտնում է minval.az-ը: 

 

Ինչպես նշում է լրատվականը` արտգործնախարարը ոչ մի հստակ պատասխան չի տվել լրագրողներին:

«Աստծո սիրուն, դադարեցրեք: Դուք ուրիշ հարցեր չունե՞ք: Դա ի՞նչ հարց է: Եվ ինչպե՞ս կարելի է ինչ-որ բանի մասին հարցնել այսպիսի ժամանակ: Վաղը զանգահարեք Լեյլա Աբդուլաևային (Ադրբեջանի ԱԳՆ խոսնակն է), թող նա պատասխանի այդ հարցին»,-ասել է Մամեդյարովը:

 

Հիշեցնենք` ավելի վաղ հայտնել էինք, որԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ դժգոհություն է հայտնել երկրի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի աշխատանքի հետ կապված: Նա ընդգծել է, որ նախարարը պետք է Հայաստանի հետ պայմանավորվեր Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ, բայց, ցավոք, մինչ այժմ նպատակի չի հասել, քանի որ Հայաստանը դեռ չի կատարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը:

 

Ալիևը նշել է, որ արտաքին գործերի նախարարը որևէ կերպ չի արձագանքել հուլիսի 12-ին, երբ սկսվել են իրադարձությունները Ադրբեջանի և Հայաստանի սահմանին:

Քաղաքականություն