Այս օրերին առաջին անգամ գերազանց արդյունավետությամբ կիրառվեցին հայկական արտադրության հարվածային ԱԹՍ-ները

Այս օրերին առաջին անգամ գերազանց արդյունավետությամբ կիրառվեցին հայկական արտադրության հարվածային անօդաչու թռչող սարքերը՝ պաշտպանական խնդիրների լուծման նպատակով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

Վերջին տարիների ընթացքում ռազմարդյունաբերական համալիրի ընկերությունները մշակել են տարբեր տեսակի, թե՛ հարվածային, թե՛ հետախուզական նշանակության սարքեր, որոնք նախատեսված են ռազմական տարբեր իրավիճակներում խնդիրներ լուծելու համար։ Այս օրերին օգտագործվել են հարվածային և հետախուզական ԱԹՍ-ների մի փոքր մասը միայն։

Քաղաքականություն

Պատահարներ