Բադասյանը՝ Մեծամորի ատոմակայանը ոչնչացնելու հայտարարության մասին. Սա պետք է մտահոգիչ լինի միջազգային հանրության համար

Սա պետք է մտահոգիչ լինի ինչպես ամբողջ տարածաշրջանի, այնպես էլ միջազգային հանրության համար։ Այս մասին այսօր՝ հուլիսի 16-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Մեծամորի ատոմակայանը ոչնչացնելու՝ հայտարարությանը։

 

«Ռուստամ Բադասյան. «Ադրբեջանը սպառնում է ոչնչացնել Մեծամորի ատոմակայանը: Կարծում եմ՝ սա պետք է մտահոգիչ լինի ինչպես ամբողջ տարածաշրջանի, այնպես էլ միջազգային հանրության համար»,- գրել է նա։


 

Քաղաքականություն

Պատահարներ