«Ես կամ». զորացրված Նարեկը հերքում է իր մահվան մասին ադրբեջանական լրատվամիջոցների տարածած լուրը. NEWS. am

Հուլիսի 13-ին Տավուշի զորամասերից մեկից զորացրված 20-ամյա Նարեկ Պետրոսյանին ապշեցրել է ադրբեջանական մամուլում իր մահվան մասին լուրը: NEWS.am-ի հետ զրույցում Նարեկը պատմեց, թե ծանոթներից է լսել, որ իր մահվան մասին ադրբեջանական մամուլում լուրեր են հայտնվել:

«Ես շատ զարմացա, երբ ընկերներիցս մեկն ասաց, որ ադրբեջանցիները լուր են հայտնել, թե իբր ես  մահացել եմ: Չգիտեմ` որտեղից են վերցրել իմ Ֆեյսբուքի, Ինստագրամի ու ID քարտի համարը ու նման լուր հրապարակել: Այս քայլով իրենք ցանկանում են իրենց ժողովրդին հույս տալ, որ մեր զորքերում էլ մահեր կան, երեւի ուզում են մեղմեն իրենց զոհերի քանակի թողած ազդեցությունը, որոնց թվում, բարձրաստիճան զինվորականներ էլ կան»,- ասաց նա:

Նարեկն ափսոսում է, որ զորացրվեց եւ չհասցրեց մասնակցել ռազմական գործողություններին, եւ հավելում` մեր զինվորների մարտական ոգին ու պատրաստվածությունը շատ բարձր են եւ ինքը վստահ է՝ մեր զինված ուժերը արժանի հակահարված են հասցնելու հակառակորդին:

 

Նարեկի մասին լուրը տարածել է haqqin.az կայքը:

 

Մանրամասները սկզբնաղբյուր կայքում. 

Քաղաքականություն

Պատահարներ