Գյումրում մեքենան բախվել է էլեկտրասյանը. կա 3 տուժած

Շիրակի մարզում այսօր՝ հուլիսի 16-ին, ժամը 01։00-ի սահմաններում Գյումրիի բնակիչ՝ 43-ամյա Արթուր Ո.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքում բախվել է Շիրակացի փողոցի 197 հասցեի դիմաց գտնվող մայթեզրի էլեկտրասյանը։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

 

Վթարի հետեւանքով Արթուր Ո-ն, ուղեւորներ՝ Գյումրի քաղաքի բնակիչներ, 34-ամյա Վլադիսլավ Վ-ն եւ 35-ամյա Մանվել Ն-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն։

 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականն ու սահմանազատել տարածքը։ Վիրավորներից երկուսը գտնվում են ծանր, իսկ մեկը՝ միջին ծանրության վիճակում։ Ավտոմեքենան վերածվել է մետաղե ջարդոնի։

Խոշոր ավտովթար Գյումրիում. 43-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է էլեկտրասյանը. բժիշկները պայքարում են 3 վիրավորի կյանքի համար, ավտոմեքենան էլ վերածվել է մետաղե ջարդոնի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Քաղաքականություն

Պատահարներ