«Հաղթանակ» զբոսայգին սկսում է շնչել. Կարապետյան

«Հաղթանակ» զբոսայգին սկսում է շնչել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը ու կից լուսանկարներ հրապարակել։ 

«Տարիներ շարունակ զբոսայգում ոռոգման համակարգը խափանված է եղել, հարյուրավոր ծառեր ու թփեր չորացել են: Մի քանի հեկտար խոտածածկ տարածքը ծարավ էր: 
Այս տարի գարնանը՝ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի կազմավորումից հետո, այգում սկսվել են ծավալուն աշխատանքներ: Իրականացվում է խոտհունձ, հատվում են գույքագրված չորացած ծառերն ու թփերը, գործարկվում է ոռոգման նոր համակարգը: 
Վերջին երեք ամիսներին. 


 28 հա տարածքից հնձվել է չոր խոտը, 
 8 հա տարածք լիարժեք մաքրվել է մացառներից, 
 50 չորացած ծառ է հատվել, 
10 000 ծաղիկ է տնկվել, 
 9000 թուփ է տնկվել, 
 70 մեքենա հնձված խոտ և 120 մեքենա չոր ճյուղ է դուրս բերվել այգու տարածքից: 


Աշնանը կիրականացվի նաև մեծ ծառատունկ: 

Սակայն զբոսայգում կան տարածքներ, որոնք գտնվում են այլ սուբյեկտների տիրապետության տակ, ցանկապատված են և անհասանելի կանաչապատման ու սանիտարական աշխատանքների համար, ինչը դժվարացնում է հրդեհային անվտանգության ապահովումը և խանգարում այգու բարեկարգ տեսք ունենալուն»,- գրել է նա: 

Քաղաքականություն