Իմ եղբոր որդին շատ նվիրված էր մեր հայոց բանակին, և նա ընկավ հերոսի մահով. զոհված Գարուշ Համբարձումյանի հորեղբայր

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի ունեցավ հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից զոհված մայոր Գարուշ Համբարձումյանի հուղարկավորության արարողությունը։

 

«Սիրելի հայրենակիցներ, այսօր մենք բոլորս մեծ սուգ ենք ապրում՝ կորցնելով մեր հայորդիներին ապագայի բարգավաճման, հետագա սերունդների բարեկեցիկ ապագայի համար»,- Գարուշ Համբարձումյանի հուղարկավորությունից առաջ Եռաբլուրում ասաց նրա հորեղբայրը՝ շարունակելով.

 «Իմ եղբոր որդին շատ նվիրված էր մեր հայոց բանակին, և նա ընկավ հերոսի մահով։ Հավերժ փառք մեր բոլոր նահատակներին, նրանք ողջ են, նրանք կապրեն՝ քանի մենք կանք։ Գարուշ ջան, ունես արու երկու զավակ, կմեծանան, քո պակաս թողած գործն ավարտին կհասցնեն» :

Քաղաքականություն

Պատահարներ