Կեսգիշերից հետո «Անվախ» դիրքի ուղղությամբ հարձակվել է ադրբեջանական հատուկ նշանակության ստորաբաժանումը. Արծրուն Հովհաննիսյան

««Անվախ» դիրքի ուղղությամբ կեսգիշերից հետո տեղի է ունեցել ադրբեջանական հատուկ նշանակության ստորաբաժանման կողմից հարձակում` ծանր հրետանիով, մասնակցել է 100 զինծառայող: Հակառակորդը կորցնելով զրահատեխնիկա հետ է շպրտվել: Կորուստներ ունեն, բայց դեռ հստակ զոհերի թիվ չկա: Դրանից հետո, իրենց պարտությունից վրդովված սկսել են թիրախավորել խաղաղ բնակչության բնակավայրերը»,- այս մասին քիչ առաջ մեկնարկած ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ նախկին խոսնակ, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի տեղակալ, ռազմական փորձագետ, լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը: 

Քաղաքականություն

Պատահարներ