Կորոնավիրուսի վարակման 554 նոր դեպք. կա 15 մահ.

Հայաստանում հուլիսի 16-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 554 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

 

Ընդհանուր առմամբ՝ հուլիսի 16-ին հաստատվել է կորոնավիրուսի 33559 դեպք:

 

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 141410, վերջին մեկ օրում` 2190 նոր թեստավորում :

 

Փաստացի այս պահին բուժվում է 10832 պացիենտ, նվազել  է` 44-ով:

 

Վերջին տվյալներով ապաքինվել է 21931 անձ` վերջին մեկ օրում 583 անձ:

 

Ընդհանուր առմամբ, 607 պացիենտ մահացել է (ավելացել է 15-ով):


 

Քաղաքականություն