Կվերանորոգենք հակառակորդի կրակից վնասված Այգեպարի մանկապարտեզը. Հայկ Մարության

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

 

«Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի հետ: Երեւանցիների անունից հայտնեցի, որ ամեն հնարավոր միջոցներով կանգնած ենք Տավուշի սահմանապահ ժողովրդի կողքին:

Մասնավորապես, պարոն մարզպետի հետ պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ Երեւանի համայնքային միջոցներով կվերանորոգենք հակառակորդի հրետանային կրակից վնասված Այգեպարի մանկապարտեզը:
#Միասին_ուժեղ_ենք
#Հավերժական_Հայաստան

Լուսանկարում. Այգեպարի մանկապարտեզը՝ հրետակոծությունից առաջ»:

 

На изображении может находиться: в помещении

Քաղաքականություն