ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թշնամու անօդաչուները Տավուշի երկնքում են. Տավուշի մարզպետը նոր մանրամասներ է հայտնում

Այս րոպեներին Տավուշի մարզի բնակավայրերի ուղղությամբ թշնամու կողմից կազմակերպված ԱԹՍ-ներով հրթիռակոծությունը շարունակվում է: Այս մասին քիչ առաջ Radio Aurora-ի ուղիղ եթերում ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը: 

 

«Այս պահին հայտարարված է հատուկ զգուշացում, որ մարզի բնակիչները մնան ապաստարաններում և իրենց նկուղներում»-ասաց մարզպետը: 

 

Չոբանյանը տեղեկացրեց, որ սահմանային իրադրությունը լարված է, համատարած ռմբակոծություններ չկան, բայց շատ ավելի վտանգավոր են անօդաչու թռչող սարքերը,

 

«Մենք պետք է նվազագույնի հասցնենք սահմանամերձ հատվածներում տեղաշարժը որպեսզի հակառակորդի համար թիրախ չդառնանք», - ասաց Չոբայանը: 

 

Նշենք, որ քիչ առաջ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ այսօր հակառակորդի մարտական անօդաչուի հարվածից վիրավորվել է Չինարի գյուղի բնակիչ Արամայիս Հովակիմյանը։

 

Պարոն Չոբանյանից հետաքրքրվեցինք, թե վիրավորում ստացած քաղաքացին այս պահին ինչ վիճակում է գտնվում. «Վիրավորը տեղափոխվել է Բերդի բուժկենտրոն, 45 տարեկան տղամարդ է: Այս պահին այլ մանրամասներ չեմ կարող հայտնել»:

 

Հայկ Չոբանյանի խոսքն ամբողջությամբ` տեսանյութում 
 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ