ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վիրավոր քաղաքացին Բերդի բուժկենտրոնում է. Տավուշի մարզպետը նոր մանրամասներ է հայտնում

Քիչ առաջ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ այսօր հակառակորդի մարտական անօդաչուի հարվածից վիրավորվել է Չինարի գյուղի բնակիչ Արամայիս Հովակիմյանը։

 

Radio Aurora-ի եթերում Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանից հետաքրքրվեցինք, թե քաղաքացին այս րոպեներին ի՞նչ վիճակում է գտնվում: 

 

 «Վիրավորը տեղափոխվել է Բերդի բուժկենտրոն, 45 տարեկան քաղաքացի է: Այս պահին այլ մանրամասներ չեմ կարող հայտնել: Դեպքի պահին հավանաբար կանգնած է եղել իր մեքենայի կողքին»,- ասաց նա: 

 

Պարոն Չոբանյանի խոսքն ամբողջությամբ` տեսանյութում 

Քաղաքականություն