Ես ի՛մ հայրենիքի զինվորն եմ. Արթուր Ալեքսանյանի գրառումը

Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը գրառում է կատարել Instagram-ի իր միկրոբլոգում, որը ներկայացնում ենք ստորև.

«Հրավիրում եմ միջազգային բոլոր կառույցների ուշադրությունը ՀՀ Տավուշի մարզում ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացվող գործողություններին, ադրբեջանական իշխանությունների կողմից հնչող սպառնալիքներին:

Հայ-ադրբեջանական պետական սահմանագծում հավաքական եկվորների կողմից բազմիցս խախտվում է անդորրը, վախկոտները հազիվ էլ գաղտնի ու գիշերով համարձակվեն հարձակվել:

Բանակը քանակով չի որոշվում, այլ հայրենիքին զինվորագրված երդվյալ, անզիջում պայքարող և հակահարված տվող փառապանծ զինվորներով:
Ես ձեզ հետ եմ, տղե՛րք։
Ես ձեզանից մե՛կն եմ։
Ես ի՛մ ՀԱՅՐԵՆԻՔԻ զինվորն եմ…»:

Քաղաքականություն