Վրաստանում կա Covid-19-ի 14 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 14 նոր դեպք: Այս մասին տեղեկանում ենք stopcov.ge կայքից:

Այս պահի դրությամբ՝ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1131 դեպք: Ապաքինվել է ևս երեք պացիենտ և ապաքինվածների ընդհանուր թիվը կազմել է՝ 920:

Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի: Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 16 մարդ: Կարանտինի ռեժիմում է մնում 6183 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 308-ը:

Քաղաքականություն

Պատահարներ