Ռուսաստանում ահաբեկչություն է կանխվել

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) Մոսկվայում մարդկանց զանգվածային բնակության վայրում ահաբեկչություն է կանխել, հայտնում է ԱԴԾ հասարակայնության հետ կապերի կենտրոնը:


Ինչպես հաղորդում է «Интерфакс»-ը՝ կանխվել է «ահաբեկչական կազմակերպության անդամի գործունեությունը, որը պատրաստվում էր ահաբեկչական գործողություն կատարել Մոսկվայի մարդաշատ վայրերից մեկում»:

Խիմկիի լքված ավտոտնակների տարածքում հատուկ ծառայությունները և իրավապահները հայտնաբերել են կասկածել տղամարդու, որը կրակ է բացել ձերբակալության ժամանակ:

Պատասխան գործողությունների ընթացքում հանցագործը վնասազերծվել է, հայտնում են հետախուզական ծառայությունից:

Դեպքի վայրում հայտնաբերվել է AK-74 ինքնաձիգ և նռնակ:

Նաև ապացույցներ են գտնվել, որ հանցագործը կապված է Սիրիայում միջազգային ահաբեկիչների հետ և նախապատրաստում էր զանգվածային գնդակահարություն:

Հարուցվել է քրեական գործ:

Քաղաքականություն