ԵՄ-ի սահմանները կփակվեն առնվազն երկու շաբաթ, իսկ մի քանի երկրներ կհեռացվեն «անվտանգ» երկրների ցանկից

Եվրամիության սահմանները կփակվեն առնվազն երկու շաբաթ, իսկ մի քանի երկրներ կհեռացվեն այսպես կոչված անվտանգ երկրների ցանկից: Այս մասին հայտնում է Bloomberg-ը ՝ վկայակոչելով անանուն աղբյուրին ։

ԵՄ-ն մտադիր է արգելել Կանադայի, Չինաստանի, Ճապոնիայի և Կարավային Կորեայի քաղաքացիների մուտքը անդամ երկրներ: Այս մասին լրագրողներին հայտնել են պաշտոնյաները: 

Մինչ արգելքը  այս պետությունները  ընդգրկված են եղել 13 անվտանգ երկրների թվում, որոնց քաղաքացիները կարող էին մուտք գործել Եվրամիության տարածք: 

 

Բացի այդ, այդ ցուցակում ընդգրկված են Վրաստանը, Ալժիրը, Ավստրալիան, Մարոկկոն, Նոր Զելանդիան, Ռուանդան, Թաիլանդը, Թունիսը և Ուրուգվայը:

Խոսակցություններ կան, որ ցուցակից կարող են հանել Ալժիրն ու Մարոկկոն։

 

Քաղաքականություն