ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տեսեք, թե ինչ մաքուր հայերեն է խոսում այս ադրբեջանցի կինը. երբեք ու երբեք չխոսեք հեռախոսով. Կարեն Հովհաննիսյան

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բաքվի բռնապետն այդպես էլ չի կարողանում համակերպվել այն մտքին, որ ինքը կրել է խայտառակ պարտություն։
Սեփական հասարակությանը մոլորեցնելու համար դիմում է տարբեր տեսակի հնարքների։ Այս անգամ էլ, իբրև թե գաղտնալսել են մի հայ կնոջ, ում որդին զոհվել է տավուշյան մարտերում։
Մի կողմ եմ թողնում բացահայտ քարոզչական բնույթ կրող և սեփական հասարակությանը մոլորեցնելու այս նյութի ոչ հավաստի լինելը, ուզում եմ, որ մենք բոլորս ուշադրություն դարձնենք մեկ այլ բանի վրա։
Տեսեք, թե ինչ մաքուր հայերեն է խոսում այս ադրբեջանցի կինը, չնայած մի քանի տեղ ակցենտ կա, բայց խոսում է մաքուր հայերեն։ Սա ևս մեկ ապացույց, որ անծանոթների հետ երբեք նամակագրություն, հեռախոսազրույց չունենաք բանակի և ընդհանրապես ներհայաստանայան թեմաներից։ Որքան է, որ թողնեն կիրթ մարդու տպավորություն, հոգացավ մարդու տպավորութույն, երբեք ու երբեք չխոսեք ։
Լավ, սրանք այսքան անտաղա՞նդ են, բա հեռախոսի մյուս կողմում խոսացողն ու՞ր է, ինչու չի արձագանքում,թե հայոց լեզվին տիրապետող երկրորդին չէին գտել»: 

Քաղաքականություն

Պատահարներ