Օրվա լրահոս

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Պուտինը շարունակում է անհրաժեշտության դեպքում կորոնավիրուսի թեստ հանձնել, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Իհարկե շարունակում է՝ անհրաժեշտության դեպքում, բժիշկների խորհուրդով»,-ասել է նա:

Պատասխանելով հարցին, թե արդյոք Կրեմլում տեղյակ են եղել, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վարակված է եղել կորոնավիրուսով եւ ապաքինվել է, Պեսկովը հայտնել է, որ նման տեղեկություն չունի:

Նրա խոսքով՝ ինչ վերաբերում է ՌԴ առաջնորդի առողջությանը, նա իրեն լավ է զգում եւ ակտիվ աշխատում է:  

Վերջին նորություններ