ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պայթյուն Ճապոնիայի ռեստորաններից մեկում. կա զոհ, վիրավորներ

Ճապոնական Ֆուկուսիմա պրեֆեկտուրայի ռեստորաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել։ Տուժել է 18 մարդ, որոնցից մեկն ավելի ուշ մահացել է։ Այս մասին հայտնում է Kyodo  գործակալությունը։

Դեպքը տեղի է ունեցել Կորիյամա քաղաքում։ Ոստիկանության հաղորդմամբ՝ այնտեղ վերանորոգման աշխատանքներն ավարտվել էին, և ռեստորանը պետք է բացվեր հուլիսի 31-ին։ Ռեստորանը գետնին է հավասարվել։ Նախնական տվյալներով՝ տեղի է ունեցել գազի արտահոսք։ Դեպքի վայրից 100 մետր շառավղում գտնվող շինությունների ապակիները, պատերն ու տանիքները վնասվել են։

Քաղաքականություն